8 հունիսի 2010 - 12:49 AMT
Պուտին-Էրդողան բանակցություններն ընթացել են փակ դռների ետևում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանց զրույցը կայացել է Ասիայում համագործակցության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը նվիրված գագաթնաժողովի լիակազմ նիստից առաջ աշխատանքային նախաճաշ ձևաչափում:

Պուտինի և Էրդողանի բանակցություններն ընթացել են փակ դռների ետևում: Ինչպես սպասվում է, այցի ընթացքում Պուտինը կհանդիպի Աբդուլլահ Գյուլին, հաղորդում է Վեստի.ru-ն: