8 հունիսի 2010 - 12:50 AMT
Սերգեյ Լավրովը և Բերնար Քուշները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իի ֆրանսիացի պաշտոնակից Բերնար Քուշների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային խնդրի շուրջ, այդ թվում համապատասխան բանաձևի նախագծի ուղղությամբ ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքի համատեքստում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: