8 հունիսի 2010 - 13:05 AMT
Իսրայելի գլխավոր շտաբը թուրքական Mavi Marmara նավի բռնագրավման հետաքննության խումբ է ստեղծել

ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գաբի Աշկենազին պաշտոնաթող գեներալ-մայոր Գիոր Այլենդին նշանակել է փորձագիտական խմբի ղեկավար, որը պետք է հետաքննի «Ազատության նավատորմի» մեջ մտնող թուրքական Mavi Marmara նավի զավթման ռազմական ասպեկտները:

Այլենդի խմբին ժամանակ է տրվել մինչև հուլիսի 4-ը, որից հետո հաշվետվությունը պետք է ներկայացվի գլխավոր շտաբի պետի քննարկմանը:

Ինչպես հաղորդում է IzRus-ը, պաշտոնական հայտարարություններ Mavi Marmara նավի միջադեպի հետաքննության վերաբերյալ դեռ չեն եղել: