8 հունիսի 2010 - 13:52 AMT
Երևանում տեղի կունենա «Ալբերտ Ազարյանի գավաթ» մարմնամարզության մրցաշարը

Հունիսի 8-12-ը Երևանում 7-րդ անգամ տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան գավաթի խաղարկությունը: Սպորտային մարմնամարզության մրցաշարը միջազգային է, մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի հավաքականները:

«Մասնակիցների թիվը 43 է, Հայաստանից, բացի երևանյան դպրոցներից, մասնակցում են մարզիկներ Գյումրիից և Վանաձորից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը:

Հայ մարմնամարզիկներն այդ մրցաշարից հետո կմասնակցեն ԱՊՀ երկրների առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 15-20-ը Պենզա քաղաքում (Ռուսաստան):