8 հունիսի 2010 - 14:08 AMT
Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Թուրքմենստանի դեսպանի հետ

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շոհրատ Ջումաեւի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը նպաստելու համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Շոհրատ Ջումաեւը նշել է, որ հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում մշտապես զգացել է ՀՀ իշխանությունների աջակցությունը եւ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: