8 հունիսի 2010 - 19:18 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանի ողջ նորագույն պատմության ընթացքում 2009-ն ամենալուրջ մարտահրավերն էր երկրի տնտեսական ու ֆինանսական համակարգին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ

«2009 թվականը նորագույն պատմության մեջ բավական լուրջ մարտահրավեր էր մեր տնտեսական և ֆինանսական համակարգերի համար»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրի խորհրդարանում 2009 թվականին բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ:

Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած 14,2% տնտեսական անկմանը, երկրի ֆինանսական, սոցիալական և տնտեսական համակարգը դիմադրողականության բարձր աստիճան դրսևորեցին, իսկ հակաճգնաժամային ծրագրերը դրական արդյունք տվեցին` առաջին հերթին հնարավորություն տալով մեղմացնել սոցիալական բացասական հետևանքերը։ Բացի դրանից, ինչպես ասել է վարչապետը, հակաճգնաժամային միջոցներն ուղղված էին տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին։