8 հունիսի 2010 - 20:59 AMT
Ստեփան Սաֆարյան. « Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահի նամակում նպաստավոր կոչ կա Հայաստանի համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակում, անկասկած, նպաստավոր կոչեր կան Հայաստանի համար, օրինակ` այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերի համաձայն, Օբամայի նմանատիպ կոչը ցույց է տալիս, որ միջազգային հասարակայնությունը մի կողմից` ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն մյուս կողմից` մնում է ադրբեջանա-թուրքական տանդեմի ճնշման ներքո: