9 հունիսի 2010 - 11:11 AMT
ԱՄՆ-ն և Ռուսաստանը հանդես են գալիս Անդրկովկասում ուժի չկիրառման օգտին

Հունիսի 7-ին Ժնևում կայացել է ՌԴ պետքարտուղար, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Անդրկովկասոմ տիրող իրավիճակը, Ժնևյան բանվեճերի ընթացքը և հեռանկարները, ուժ չկիրառելու հարցերը: Ռուսական կողմից շեշտը դրվել է ուժ չկիրառելու մասին պարտավորությունների իրավաբանական ամրագրման ընդունելի տարբերակի շուտափույթ որոնման անհրաժեշտության վրա, մասնավորապես աբխազական, վրացական և հարավօսական կողմերի այդ թեմայով հռչակագրի միակողմանի ընդունման միջոցով:

Կայացել է նաև կարծիքների փոխանակում Լեռնային Ղարաբաղի հարցերի և մերձդնեստրյան կարգավորման, Ասիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: