9 հունիսի 2010 - 15:42 AMT
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն կարող հանգուցալուծել

Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն լուծի: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նրա կարծիքով, դա Հայաստանի և Ադրբեջանի գործն է: «Քանի դեռ նրանք չեն պարզել իրենց պահանջները, ոչ ոք ռազմական ճանապարհով այնտեղ ոչինչ չի լուծի: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը պայմանավորվի Երևանի հետ, դա չի նշանակում, որ դա կընդունվի Լեռնային Ղարաբաղում: Դա առկախված հակամարտության կարգավիճակն է: Բայց Ռուսաստանը և Թուրքիան կարող են նպաստել, որ հակամարտությունը չտեղափոխվի բաց և սուր փուլ, ոչ ավելին»,- ասել է Սատանովսկին, գրում է «Վզգլյադ» թերթը: