9 հունիսի 2010 - 16:13 AMT
Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակի՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտի» դափնեկիր

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակի՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտի» դափնեկիր։ Այս հեղինակավոր մրցանակը ճանաչված արտիստը ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի և արժանիքների» համար։ Այս մասին հաղորդում է ռուսական «Վեստի» գործակալությունը։ Այս տարին Ջիգարխանյանի համար հոբելյանական է։ Հոկտեմբերի 3–ին լրանում է նրա 75–ամյակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։