9 հունիսի 2010 - 17:05 AMT
Սիրահարների այգու սրճարանում տեղի կունենա Կարեն Ղարսլյանի գրքի շնորհանդեսը

2010-ի հունիսի 9-ին ժամը 5-ին Սիրահարների այգու սրճարանում տեղի կունենա Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրեններ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը հրատարակել է «Ինքնագիր» գրական ակումբը «Ինքնագիր» մատենաշարով:

2003 թ. լույս տեսած «Х կադր/վայրկյան» գրքի համար Կարեն Ղարսլյանին հանրային հեռուստատեսությունը ճանաչել է տարվա սկանդալային գրող: 2004 թ. իր «Password» վեպի համար արժանացել է ՆՓԱԿ-ի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցույթի գլխավոր մրցանակին: