9 հունիսի 2010 - 17:37 AMT
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը պատրաստվում է Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը

Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանում կանցնի Եվրոպայի «C» դիվիզիոնի կանանց բասկետբոլի առաջնությանը:

«A» խմբում հանդես կգան Հայաստանի, Անդորայի, Մոլդովայի ու Ջիբրալթարի հավաքականները, «B» խմբում հանդես կգան Ուելսը, Շոտլանդիան և Մալթան, 4-րդը խմբում ըստ վիճակահանության պետք է լիներ Ադրբեջանի թիմը, որը հրաժարվեց մասնակցությունից:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում հայտնել են, որ հավաքականն արդեն իսկ նախապատրաստվում է առաջնությանը «Միկա» համալիրում: Հավաքականի հիմնական խաղացողները ներկայացնում են «Հատիս», «Գրանդ քենդի» և «Գյումրի» ակումբները:

Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Քրիստինե Քեփենակյանն ու Արփինե Ամիրխանյանն ԱՄՆ-ից և Հասմիկ Մամիկոնյանը Ռուսաստանից: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաև Ամանդա Ջեքսոնը (ԱՄՆ), որը հանդես էր գալիս նաև «Հատիսի» կազմում: