9 հունիսի 2010 - 18:56 AMT
Կովկասի տարածաշրջանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժը Հայաստանն ունի

Կովկասի տարածաշրջանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժը Հայաստանն ունի, գտնում է Միջազգային ֆինանսական ընկերության (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը:

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում նա լրագրողներին հաղորդել է, որ շատ կարևոր է երկրում ունենալ վերականգնվող էներգետիայի աղբյուրներ, քանի որ ներկայում Հայաստանում ներմուծվում է 2/3 էներգակիր: IFC նախագահի խոսքերի համաձայն, ՀԷԿ-ի մեկ այլ առավելությունը նաև այն է, որ չի արտազատվում ածխաթթու գազ:

«Հայաստանի կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրերի» ղեկավար Տիգրան Փարվանյանն ավելացրել է, որ այսօր հիդրոէլեկտրաէներգիայի բավական մեծ ներուժ կա: