10 հունիսի 2010 - 16:24 AMT
Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ

Հունիսի 10-ին Աշոտ Ղուլյանը խորհրդարանի հինգերորդ գումարման առաջին նիստի ընթացքում վերընտրվել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ:

Ղուլյանը ղեկավարում է «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», որը մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական կարգով ընտրվելիս ստացել էր ընտրողների ձայների 28,6 տոկոսը: Կուսակցությունը ստացել է համամասնական` հինգ և մեծամասնական երկու պատգամավորական տեղ` Ղարաբաղի 33 պատգամավորական տեղից, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: