10 հունիսի 2010 - 19:17 AMT
iCon Communication-ը համարներ կհատկացնի VoIP հեռախոսակապից օգտվողների համար

Մոտակա ամիսների ընթացքում iCon Communication-ը ոչ աշխարհագրական համարներ կհատկացնի VoIP հեռախոսակապից օգտվողների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է iCon Communication-ի կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Կասարջյանը: «Ներկա պահին մեր բաժանորդները կարող են օգտվել IP-հեռախոսակապից` հեռախոսը միացնելով մոդեմին: Սա առաջին փուլն է, դրանից հետո մենք ծրագրում ենք համարներ հատկացնել, որոնց օգնությամբ մեր օգտվողները կկարողանան միմյանց զանգահարել iCon ցանցի ներսում»,- ասել է Րաֆֆի Կասարջյանը: