10 հունիսի 2010 - 19:43 AMT
Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «20-րդ դարի երաժշտության երեկո» խորագրով համերգը

Հունիսի 11-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «20-րդ դարի երաժշտության երեկո» խորագրով համերգը: Համերգի շրջանակներում սոլո և դուետ կատարումներով հանդես կգան ջութակահարուհի Անի Աղաբեկյանը (Գերմանիա) և թավջութակահար Լևոն Առաքելյանը (Հայաստան):

Համերգի ժամանակ երաժիշտները կկատարեն Պոլ Հինդեմիթի «Սոնատ ջութակի համար», Զոլտան Կոդալիի «Սոնատ թավջութակի համար» և «Դուետ ջութակի ու թավջութակի համար», ինչպես նաև Գագիկ Հովունցի «Դուետ ջութակի և թավջութակի համար» ստեղծագործությունները: