11 հունիսի 2010 - 15:39 AMT
Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ընդհանուր ծավալն ապրիլի վերջին կազմել է 661.8 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ընդհանուր ծավալն ապրիլի վերջին կազմել է 661.8 մլրդ դրամ` մարտի ցուցանիշի համեմատ կրճատվելով 4.7 տոկոսով կամ 32.3 մլրդ դրամով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուն, ավանդների ընդհանուր ծավալից 546.6 մլրդ դրամ ընդունվել է ռեզիդենտներից, իսկ 115.2 մլրդ դրամը` ոչ ռեզիդենտներից:

Բացի դրանից, ավանդների 24.5 տոկոսն ընդունվել է դրամով, իսկ 75.5 տոկոսը` արտարժույթով: