12 հունիսի 2010 - 11:12 AMT
Ռուսաստանի համար Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակը վերջնականապես և անդառնալիորեն որոշված է

Ռուսաստանի համար Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակի հարցը վերջնականապես և անդառնալիորեն լուծված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Համարձակություն ունեմ ասելու, որ այն նաև վերջնականապես և անդառնալիորեն լուծված է նաև այլ լուրջ երկրների համար: Ուղղակի, քաղաքական կոռեկտությունից և այլ քաղաքական պատճառներից ելնելով, նրանք չեն կարող դա պաշտոնապես ճանաչել: Ես բազմիցս ասել եմ, որ դա մեր ընտրությունը չէր, և բոլոր հավակնությունները պատկանում են Միխայիլ Սահակաշվիլուն, որը ոտնակոխ արեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նա խաչ քաշեց դրա վրա»,- ասել է նախարարը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ երբ իրագործվեց ագրեսիան ճնշելու օպերացիա և Ռուսաստանի նախագահը հրաման տվեց դադարեցնել ռազմական օպերացիան, համաձայնեցվեց Մաեդվեդև-Սարկոզի պլանը, որն ընկած էր հետագա գործողությունների հիմքում: «6-րդ կետը ենթադրում էր միջազգային բանավեճի անցկացում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակը որոշելու և անվտանգություն ապահովելու համար: Մենք ստորագրեցինք դրա տակ: Այսինքն 2008-ի օգոստոսի 12-ին ՌԴ նախագահը համաձայնվեց, որ այդ շրջանների կարգավիճակը ենթակա է քննարկման: Մենք ընդհանրապես ոչ մի մտադրություն չունեինք, որն աշխարհաքաղաքական չափում ունենար: Մենք պատրաստ էինք ռազմական գործողությունների ավարտի օրը շարունակել բանավեճն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակի մասին: Փաստաթուղթը համաձայնեցված էր: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին տարել էր այն Թբիլիսի: Այնուհետև նա զանգահարեց ու ասաց, որ Սահակաշվիլին կտրականապես դեմ է այդ հանրապետությունների կարգավիճակը քննարկելուն, որ նրա համար կարգավիճակը պարզ է և այն պետք է դուրս հանել: Մենք համաձայնվեցինք: Ընդ որում նա մանիպուլյացիայի էր ենթարկում այդ պլանի մյուս կետերը: 6 կետերին նախորդում էր ներածական տեքստ, որում ասվում էր. ՌԴ և Ֆրանսիան հավանություն են տալիս ստորև նշված սկզբունքնրեին և կոչ են անում կողմերին կատարել դրանք: Փաստաթղթում, որն արդյունքում Սահակաշվիլին համաձայնվեց ստորագրել, նա ոչ միայն դուրս բերեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակի արտահայտությունը, այլ նաև ջնջեց ներածական մասը և հիմա հայտարարում է, որ փաստաթուղթը կոչ է անում դադարեցնել ինչ-որ բաներ, այդ թվում Ռուսաստանին: Այն դեպքում, որ ներածական մասում միանշանակ ասվում էր, որ երկու նախագահները կոչ են անում կողմերին անել այս կան այն: Դրա համար էլ նա անվանեց այդ պլանը Մեդվեդև-Սարկոզի»,- ասել է Սերգեյ Լավրովը, գրում է «Կոմերսանտ» թերթը: