Սաուդյան Արաբիան իր երկրի հյուսիսային հատվածի օդային տարածքում մի նեղ միջանցք է տրամադրել Իսրայելից Իրան թռիչք կատարելու համար, հաղորդում է Լոնդոնի Times թերթը: Իրանի «խաղաղ ատոմին» հարված հասցնելու թույլտվություն տալու համար Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության հրամանատարությանը հրամայվելու է չխփել իսրայելական ռմբակոծիչներին այն միջանցքում, որը նրանց է տրամադրվել:
«Սաուդյան Արաբիան իսրայելական ինքնաթիռներին թռիչքի թույլտվություն է տվել, որի վրա իշխանությունները աչքերը փակել են: Արդեն փորձնական թռիչքներ են կատարվել, որպեսզի վստահ լինեն, որ ոչ մի ինքնաթիռ չի ռմբահարվի: Այդ ամենը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության համաձայնությամբ», - այս մասին Times-ը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության անհայտ աղբյուրից:
Եթե իսրայելական ինքնաթիռները կարիք ունենան Սաուդյան Արաբիայի օդային տարածքով թռիչք կատարելու և իրականացնեն այդ թռիչքը, ապա թագավորությունն այն կդիտի որպես Իրանի հավանական հարձակում Սաուդյան Արաբիայի վրա և ՌՕՈւ-ը մարտական պատրաստության բերելու ազդանշան:
Չնայած Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև լարված հարաբերություններին, թագավորությունում ավելի թշնամաբար են վերաբերվում Իրանում Ահմադինեժադի բռնատիրությանը:
Լոնդոնյան թերթի հաղորդման համաձայն, Իրանի ուղղությամբ Իսրայելի չորս հիմնական հարվածները նպատակաուղղվելու են ուրանի հարստացման Իրանի գործարաններին` Նաթանզեում և Կոմում, Սպահանի գազի պահեստարաններին և ծանրաջուր ռեակտորին:
Իսրայելի ռմբակոծիչները եթե թռչեն Իրաքի վրայով, որի տարածքում տեղաբաշխված են ամերիկյան զինված ուժերի խոշոր զորամիավորումները, ապա հարկավոր կլինի ԱՄՆ-ի լուռ համաձայնությունը: Մինչև հիմա Օբամայի վարչակազմը հավանություն չի տվել Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներին: