12 հունիսի 2010 - 15:37 AMT
Հայաստանի և Արցախի ապահովագրորդները համագործակցություն են հաստատում

Հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում անցկացված Հայաստանի ապահովագրորդների համաժողովի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ապահովագրական շուկայի հիմնադրմանն ու զարգացմանը, ինչպես նաև Արցախում ապահովագրական ծառայությունների տրամադրման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի ապահովագրական կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու իրենց շահագրգռությունը, այն դիտարկելով որպես տնտեսության զարգացման գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետըության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը և այլ պաշտոնական անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը: