12 հունիսի 2010 - 16:43 AMT
Լուիս Այալա. «Սոցինտերնը ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն չի կարող մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրով»

Հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովի նիստում Ադրբեջանի սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սալահադին Ալահվերդիևը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը անարդյունավետ է գործում և առաջարկել է Սոցինտերնին զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն և Սոցինտերնը միանգամայն տարբեր կառույցներ են, և Մինսկի խումբը շատ երկար ժամանակ է, ինչ զբաղվում է այդ խնդրով: «Մեր կառույցը միայն կարող է նպաստել, որպեսզի հակամարտող կողմերի միջև երկխոսություն սկսվի», - նշել է Այալան:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, իր հերթին, ընդգծել է, որ համաձայն միջազգային բոլոր նորմերի և օրենքների, ԼՂՀ-ն ինքնորոշվել է, և Ադրբեջանը տարածքային որևէ հավակնություն չի կարող ունենալ: