13 հունիսի 2010 - 16:04 AMT
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի բացման արարողությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում հունիսի 13-ին ներկա է գտնվել Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի բացման և նրա ծննդյան 59-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Նախագահն Իրինդում նաև ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին:

Սերժ Սարգսյանն այցի ընթացքում նաև աշխատանքային զրույց է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: