13 հունիսի 2010 - 17:54 AMT
Իսրայելը Թուրքիային թույլ կտա իր դիտորդներին տեղակայել Գազայի հետ սահմանի ՀԱԿ-ում

Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ են վարում: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ա-Դիար» թերթը, որպես հատուցում Թուրքիային հնարավորություն կընձեռվի իր դիտորդներին տեղակայելու Պաղեստինյան կողմից Գազայի հետ սահմանի ՀԱԿ-ում: Դա Թուրքիային թույլ կտա Գազայի շրջափակման թուլացման գործում ամրապնդել իր հեղինակությունը որպես պաղեստինյան շահերի պաշտպան: