14 հունիսի 2010 - 11:31 AMT
Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա

ՌԴ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով հունիսի 14-ին հրավիրվել է ՀԱՊԿ անվանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ:

Նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ղրղսզտանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի խնդրանքով նիստում կքննարկվի Ղրղզստանում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: