14 հունիսի 2010 - 15:47 AMT
Երևանն Անկարայի պատրաստակամությունն է ակնկալում հարաբերությունների առաջխաղացման համար

Պաշտոնական Երևանն Անկարայի պատրաստակամությունն է ակնկալում հարաբերությունների առաջխաղացման համար: Այդ մասին հայտնել է Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ավարտից հետո:

«Թուրքիայի խորհրդարանի կողմից երկու Արձանագրությունները մի քանի ամիս առաջ արգելափակելու կապակցությամբ տվյալ փուլում որոշակի ընդմիջում կա փաստաթղթերի վավերացման հարցում: Խոսակցություններ են սկսել որոշակի նախապայմանների մասին, ինչը տվյալ հարցի դիտարկումը դադարեցնելու պատճառ է դարձել»,- նշել է Նալբանդյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, «պաշտոնական Երևանը դրական կընկալի ցանկացած պետության միջնորդությունը, քանի որ գտնում է, որ դա հօգուտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կլինի, թեև առաջին հերթին ակնկալում է, որ պաշտոնական Անկարան իսկապես պատրաստ կլինի հարաբերությունների առաջխաղացմանը», հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: