9 օգոստոսի 2003 - 20:03 AMT
ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
Ներկայումս պատրաստվում է Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի այցը Հարավային Կովկասի երկրներ: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռիտիս Մառտիկոնիսը` Եվրոպական քաղաքականության եւ ներդրումների խորհրդին տված հարցազրույցում: «Մենք ձգտում ենք Բալթիայի երկրների տարածաշրջանային համագործակցության փորձը փոխանցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանին,- հայտարարել է նա: Պատգամավորը հաստատել է պաշտոնական Վիլնյուսի կողմնակցությունը «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը, որը նախատեսում է Բալթիայի երեք երկրների եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջեւ փոխգործակցություն: