14 հունիսի 2010 - 17:01 AMT
Ֆրանսիան լավատեղյակ է Հայաստանի ու Ղարաբաղի պատմական իրողություններին

Ֆրանսիայի մամուլը մտահոգված է մեկ հարցով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դանդաղեցմամբ, որի հիմնական պատճառը Ղարաբաղի խնդիրն է: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է Փարիզի «Հումանիտար գիտությունների տուն» հիմնադրամի ղեկավար Միշել Վիեվիորկան: Նա հավելել է նաև, որ Ֆրանսիան լավատեղյակ է Հայաստանի ու Ղարաբաղի պատմական իրողություններին: Ընդ որում, նա համարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սառեցրել է հայ-թուրքական գործընթացը, ոչ թե կասեցրել, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն:

«Ֆրանսիայում Հայաստանը շատ լուրջ և լավ կրթված պաշտպան ունի` դա տեղի հայ համայնքն է: Ֆրանսահայ համայնքի շնորհիվ, երաշխիք կա, որ ֆրանսիական մամուլը հավաստի տեղեկատվություն է ստանում»,-ասել է Միշել Վիեվիորկան: