14 հունիսի 2010 - 18:36 AMT
Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից մինչ այդ վերադարձվել էր Ազգային Ժողով և ընդունվել` հաշվի առնելով ՀՀ Նախագահի առաջարկությունը:

Նախագահը ստորագրել է նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: