14 հունիսի 2010 - 18:57 AMT
Հայաստանի նախագահը հունիսի 17-ից 19-ը Սանկտ-Պետերբուրգ կայցելի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ից 19-ը Սանկտ-Պետերբուրգ կայցելի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից: ՀՀ նախագահի այցի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

Հունիսի 17-ից 19-ը Սանկտ-Պետերբուրգում կկայանա 15-րդ Միջազգային տնտեսական ֆորումը, որին կմասնակցեն մի շարք երկրների ղեկավարներ: Սանկտ-Պետերբուրգում ֆորումն անցկացվում է ամեն տարի:

Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն, Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: