14 հունիսի 2010 - 19:36 AMT
Բռնցքամարտի Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները պայմանավորվել են համատեղ հավաքների մասին

Հունիսի 4-ից 11-ը Մոսկվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ բռնցքամարտիկները 3 մեդալ նվաճեցին: Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ) Եվրոպայի չեմպիոն դարձավ, իսկ Հովհաննես Դանիելյաը (48կգ ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) բրոնզե մեդալներ նվաճեցին: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի 10 ներկայացուցիչներ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ Հայաստանի հավաքականի ելույթը նորմալ է համարում: Դա նախապատրաստական փուլ է նախքան Օլիմպիական խաղերը: «Ազատ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակչում լավ ելույթներ ունեցան, սակայն դուրս մնացին պայքարից մրցավարների ոչ օբյեկտիվ որոշման պատճառով»,- նշել է Մեհրաբյանը:

Նրա խոսքով, Ջավախյանն ապացուցեց, որ շատ ուժեղ բռնցքամարտիկ է և իր հնարավորությունները ցույց կտա նաև Օլիմպիական խաղերում: «Խաչատրյանը մրցաշարում ելույթ ունեցավ իր հնարավորությունների շրջանակներում, և ես կարծում եմ, որ նա դեռ կաճի որպես բռնցքամարտիկ: Իսկ 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն Դանիելյանը լարվածության պատճառով կիսաեզրափակչում չկարողացավ հաղթել»,- ավելացրել է մարզիչը:

Առաջնության ժամանակ հայկական կողմը Ֆրանսիայի հավաքականի հետ համատեղ հավաքների մասին պայմանավորվեց: Հուլիսի 20-27-ը բռնցքամարտիկները կմարզվեն Հայաստանում, իսկ հետո` Ֆրանսիայում: