15 հունիսի 2010 - 18:42 AMT
Հայաստանի պետական ֆինանսների վարչության համակարգի բարեփոխումը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է

Հունիսի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը կհայտարարեն «Հայաստանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովի բացումը:

Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, աշխատաժողովի մասնակիցները քննարկելու են պետֆինանսների ծախսման արդյունավետության բարձրացման հարցերն ու դրանց հաշվետու լինելը, ինչը թույլ կտա հարկային եկամուտների ավելի թափանցիկ կառավարում ապահովել և կկրճատի կոռուպցիոն ռիսկերը: