15 հունիսի 2010 - 18:46 AMT
Հունիսի 15-ին վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գծով հատուկ զեկուցողին

Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գծով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյաին:

Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավուքնների պաշտպանության հարցերը: Տ.Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում և աջակցությունը ՄԱԿ-ի գրասենյակին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: