15 հունիսի 2010 - 19:45 AMT
Գևորգ Դանիելյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Մարգարետ Սեկագյան հետաքրքրվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի, ինչպես նաև ձերբակալված ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը տվել է հյուրին հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ, թվարկել է նշված բնագավառներում արդեն իսկ արված քայլերի ու արդյունքների մասին, կարևորելով դրանց շարունակական բնույթն ու դրական տեղաշարժը:

Հանդիպման վերջում Մարգարետ Սեկագյան շնորհակալություն է հայտնել տրամադրված համակողմանի տեղեկատվության համար և խնդրել նախարարին` աջակցել մոտակա ժամանակներում ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի ազգային լեզվով թարգմանության գործին:

Նախքան նախարարի հետ հանդիպելը, նշված պատվիրակությունը այցելել էր ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ, հանդիպել ՔԿՀ-ի պետի և մի քանի դատապարտյալների հետ, ինչպես նաև ուսումնասիրել էր նրանց պահելու պայմանները, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: