15 հունիսի 2010 - 20:21 AMT
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական տաճարն Արգենտինայում պատմական հուշարձան է հռչակվել

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը միաձայն քվեարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական տաճարն Արգենտինայում պատմական հուշարձան հռչակելու օգտին: Այս տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ին հաստատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:

1983 թվականին օծված հայկական տաճարը կընդգրկվի Արգենտինայի կարևորագույն մշակութային արժեքների ցուցակի մեջ: