2 հոկտեմբերի 2001 - 23:50 AMT
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՒՏՅՈՒՐՅԵ ԱԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱՆԵՐԻ ՀԵՏ
Ֆրանսիացի կուտյուրյե Ալեն Մանուկյանը մտադիր է Հայաստանի տրիկոտաժի ֆաբրիկաների հետ պայմանագրեր կնքել: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Մանուկյանը Հայաստան կժամանի ընթացիկ տարվա վերջին` գործնական այցով: `Տրիկոտաժի թագավորը`այսպես են անվանում Մանուկյանին, վերջերս այցելել է Երեւան, մասնակցելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակներում կուտյուրյեն ծանոթացավ տեղական տրիկոտաժի արտադրողների եւ երիտասարդ հայ դիզայներների աշխատանքների հետ: Հատուկ Ալեն Մանուկյանի համար դեֆիլեն կազմակերպված էր «Ատեկս» նորաձեւության կենտրոնի կողմից: Կազմակերպիչների խոսքերով, կուտյուրյեն հաճելիորեն զարմացած էր երեւանյան մոդելյերների պատրաստվածության մակարդակից: Ալեն Մանուկյանը այցելեց նաեւ հանրապետության տրիկոտաժի ձեռնարկությունները, մասնավորապես, Չարենցավանի կարի ֆաբրիկան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: