2 հոկտեմբերի 2001 - 23:27 AMT
ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ
Ազգային Ժողովի ութ պատգամավորներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում պահանջում են հեռացնել հանրապետության զինվորական դատախազին զբաղեցրած պաշտոնից: Այդ դիմումի նախաձեռնողները խորհրդարանում «Սահմանադրական իրավունք» Միությունը ներկայացնող պատգամավորներն են: Օրենսդիրները ամրապնդում են իրենց պահանջները զինծառայողների ծնողների բազմաթիվ բողոքներով, որոնք հաստատում են քննության ընթացքում զինվորական դատախազության աշխատակիցների կողմից գործադրվող բռնության եւ տանջանքի փաստերը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: