16 հունիսի 2010 - 18:40 AMT
Մեկնարկում է «ԱրմենՏել» ընկերության նոր ակցիան

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակում շարժական ինտերնետի հետվճարային համակարգի հաճախորդները կարող են ձեռք բերել 3G մոդեմ տարաժամկետ վճարման պայմանով: Ակցիան կշարունակվի մինչև 2010թ.-ի օգոստոսի 7-ը:

Տարաժամկետ վճարման պայմաններից կարող են օգտվել Երևան քաղաքի և Հայաստանի շրջանների ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր հաճախորդները: Բաժանորդն ինքն է որոշում մոդեմի գնի վճարման ժամանակացույցը. այն կարող է տևել երկուսից մինչև տասներկու ամիս, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

“Առաջարկելով Beeline 3G մոդեմի գնի տարաժամկետ վճարման պայմաններ` “ԱրմենՏել” ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր, շարժական ինտերնետի մատչումը դարձնում է հասանելի` բարձացնելով հեռահաղորդակցության ծառայությունների հասանելիությունը հասարակության տաբեր խավերի համար, իսկ այս ամենի արդյունքում աճում է ինտերնետ թափանցելիության մակարդակը Հայաստանում”,- նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: