«Այսօր մեր տարածքների 80% ենթարկված է անապատացման: Դրանց առաջացման հիմնական պատճառներից են ապօրինի անտառհատումները, անասունների գերարածությունը և ոչ ճիշտ գյուղատնտասության կազմակերպումը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուռսների կառավարման գործակալության պետի տեղակալ, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը:
Նրա խոսքերով.«ՄԱԿ-ի անապատացման կոնվենցիան ըդունվել է 1994թ. հունիսի 17-ին, համապատասխանաբար մշակվել է նաև ծրագիր, որի համաձայն յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել համապատասխան ազգային գործողությունների ծրագիր, որտեղ բացահայտվում են անապատացման պատճառները և թէ ինչ է անհրաժեշտ դրանք նվազեցնելու համար»:
Աշոտ Վարդանյանը հավելեց, որ Անդրկովկասը գտնվում է անապատացման լուրջ վատանգի տակ և ըստ ծրագրի ապագայում կկատարվի ոռոգման համակարգի վերականգնում, ճանապարհների վերականգնում, դրենաժային համակարգի վերականգնում և ալն: