Թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև նախատեսված երկկողմանի հանդիպումն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հետաձգվել է: Ինչպես գրում է World Bulletin-ը, Անկարայում ԱՄՆ պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Դենիել Բենջամինի և թուրք պաշտոնյաների հանդիպումը չեղյալ է համարվել, որովհետև ամերիկյան կողմը չի կարողացել մասնակցել նիստին: