Միջազգային հանրության, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ Անկարան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը: «Ղարաբաղյան գործընթացին մասնակցելու կամ նրա վրա ազդելու Անկարայի բոլոր շանսերը սպառվել են»,- ասել է փորձագետը:
Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի մասին` Կարեն Բեքարյանը հայտարարել է, որ Երևանը, հայտարարելով այդ գործընթացի ընդհատման մասին, ընտրել է ամենաճիշտ տարբերակը: «Եթե Հայաստանը դուրս գար գործընթացից, ապա այդ քայլով նա Թուրքիային ավելորդ առիթ կտար Երևանի վրա բարդել գործընթացի ձախողման ողջ մեղքը և պատասխանատվությունը»,- ասել է «Եվրոպական ինտեգրացիայի» նախագահը:
Բեքարյանի կարծիքով, ինչպես հայ-թուրքական երկխոսությունում, այնպես էլ ղարաբաղյան գործընթացում ՀՀ իշխանություններն անկեղծ են եղել հայ հասարակության հետ: