17 հունիսի 2010 - 15:49 AMT
Շատ երկրներ կարողն են նախանձել ԼՂՀ-ում ընտրությունների անցկացման մակարդակին

Վերջերս ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին աշխարհին, որ անկախ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններից, Արցախի Հանրապետությունը շարունակում է ապրել բնականոն կյանքով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը: «Անկախ բոլոր հայտարարություններից և գնահատականներից, ընտրությունները ԼՂՀ-ում անցան բարձր մակարդակով և մեր տարածաշրջանի շատ պետություններ կարող են նախանձով վերաբերվել այդ փաստին»,-ասել է փորձագետը: