17 հունիսի 2010 - 17:34 AMT
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի Ռուսաստանի ԿԲ-ի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 17-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին և ՙԿենտրոնական բանկերը և համաշխարհային տնտեսության զարգացումը. նոր մարտահրավերներ և հայացք դեպի ապագան՚ թեմայով կազմակերպվելիք միջազգային համաժողովին:

Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ մամլո հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի բանկի նախագահ Սերգեյ Իգնատևը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը, Ֆինլանդիայի բանկի կառավարիչ Էրկի Լիիկանենը, ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին, Միջազգային հաշվարկների բանկի գլխավոր կառավարչի առաջին տեղակալ Էրվե Հանունը:

Միջոցառումներին մասնակցելու են 30 երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարներ: