17 հունիսի 2010 - 20:57 AMT
Հունիսի 16-ին ՀՀՇ վարչությունը նիստի ժամանակ ընդունեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` իր պաշտոնից հրաժարականի դիմումը

Հունիսի 16-ին կայացավ ՀՀՇ վարչության նիստը, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը լսեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց հարգել Արարատ Զուրաբյանի դիմումը և ընդունել նրա հրաժարականը: Արարատ Զուրաբյանը մնում է վարչության անդամ:

Բացի դրանից, նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից և փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչև առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա, հաղորդում է ՀՀՇ լրատվական ծառայությունը: