18 հունիսի 2010 - 09:23 AMT
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման առանցքային հանգույցները: Արձանագրվել է դիրքորոշումների մերձեցում կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունն` ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ այդ փաստաթղթի վրա աշխատանքի ավարտին ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդներ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: