2 հոկտեմբերի 2001 - 21:00 AMT
ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ Է ՎՍՏԱՀՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
«Երբ որ-իցե երկիր րոպեավճար է կիրառում, ապա առաջին ամսում խոսակցությունները նվազում են 40 տոկոսով, եւ միայն հետո, 6 ամսվա ընթացքում կամաց-կամաց վերականգնվում է նախկին մակարդակը: Ըստ «Արմենտելի» տնօրենի, սեպտեմբեր ամսվա ընթացքում մեր բնակչությունը արդեն կրճատել է խոսակցությունների քանակը 20 տոկոսով: Սա նշանակում է, որ բնակչությունը կառավարությանը կիսով չափ է վստահում», - «ՊՐՈՄԵԹԵՎՍ» հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» ծրագրի եթերում նշեց ՀՀ ԱԺ «Արմենտելի» գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: