18 հունիսի 2010 - 20:43 AMT
Երևանի կենտրոնում ընդդիմության բողոքի ակցիա է ընթանում

Երևանի կենտրոնում` ֆիլհարմոնիայի համերգասրահի մոտ ընթացող գործադուլին մասնակցում է 500 մարդ, այդ թվում նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Քաղբանտարկյալների ու հալածյալների կոմիտեի կազմակերպած ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հանրահավաքի մասնակիցները պարզել են կալանավորների լուսանկարները և վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին»: Ինչպես հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, գործադուլը շարունակական է լինելու: