19 հունիսի 2010 - 11:14 AMT
Արամ Առաջինը կոչ է անում պահպանել ազգային արժեքները

Հունիսի 17-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Կանադայում ընթացող այցի շրջանակներում Մոնրեալի Սբ.Հակոբ եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կոչ է արել հայ համայնքին պահպանել և զորացնել հոգևոր, մշակութային ու ազգային արժեքներն` ասելով, որ դրանք նույնքան կարևոր են, որքան և հացն հանապազորյա: Ընդ որում, նա ընդգծել է.«Պահպանելով մեր արժեքները` մենք կարող ենք վստահ լինել, որ մեր Սփյուռքը կհզորանա մեր երկրի հետ միասին»: