19 հունիսի 2010 - 15:20 AMT
British Petroleum-ը փակել է իր ներկայացուցչությունն Ադրբեջանում

«BP Oil International Ltd» փակել է իր ներկայացուցչությունն Ադրբեջանում: Այդ մասին հաղորդում է «ԱՊԱ-Էկոնոմիկս»-ը, հղում անելով BP-Azerbaijan-ի վրա, «BP Oil International Ltd»-ն ստեղծվել է Ադրբեջանում նավթամթերքի առք ու վաճառքի նպատակով: Սակայն մինչ օրս ակտիվ գործունեություն չի ծավալել: Այդ պատճառով «BP Oil International Ltd»-ն ուներ ներկայացուցչության կարգավիճակ, որի աշխատակազմում միայն մեկ համակարգող կար: Քանի որ «BP Oil International Ltd»-ի գործունեության անհրաժեշտությունը չկար, որոշվել է փակել այդ կառույցը: