19 հունիսի 2010 - 16:10 AMT
Սերժ Սարգսյանը Սալտիկով-Շչեդրինի անվ. գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի ցուցադրության բացմանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի և հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև նախագահն ուղեկցվել է Վոլտերի սենյակ, որտեղ ծանոթացել է նրա անձնական գրադարանին, Հայաստանին և հայերին ունեցած նրա առնչություններին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: