20 հունիսի 2010 - 16:16 AMT
Արամ 1-ինը Վինիպեգում կմասնակցի մթնոլորտի փոփոխությանը նվիրված G8 գագաթնաժողովին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը Վինիպեգում կմասնակցի մթնոլորտի փոփոխությանը նվիրված G8 գագաթնաժողովին: Ինչպես հայտնում է Անտիլասի մամլո ծառայությունը, գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 21-23-ը, երաշխավորագրեր կմշակի G20 գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա հունիսի 26-27-ը: Գագաթնաժողովից հետո Արամ 1-ինը կմնա Կանադայում և կայցելի Մոնրեալում և Տորոնտոյում գտնվող թեմեր: